09/05/2014 13:25
ՌԴ դեսպանն՝ իր հայտարարության մասին. Երբեք հետ չեմ վերցնի իմ խոսքերը
Իմ հայտարարությունը լավ չեն ընդունել ոչ թե Հայաստանում, այլ՝ տեղի որոշակի շրջանակներում: Այս մասին այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն՝ անդրադառնալով որոշ հասարակական կազմակերպությունների մասին օրերս արված իր հայտարարությանը:
«Ես կոչ չեմ արել հեռանալ Հայաստանից, այլ կոչ եմ արել լինել ազնիվ բոլոր հարցերում: Ես իմ բառերը երբեք հետ չեմ վերցնի, հարցն այլ է՝ իմ ամեն խոսքը կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով: Ես այստեղ եմ եկել մեր հարաբերություններն ամրացնելու ու ընդարձակելու համար ու դա անել փոխադարձ հարգանքի ու սիրո հիմքի վրա»,- ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել էր, որ պետք է այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում՝ որպես օրինակ նշելով ՌԴ-ում ՀԿ-ների գործունեությունը կարգավորող օրենքը: