.jpg)
09/05/2014 12:40
Սերժ Սարգսյանը Արցախում մասնակցում է տոնական միջոցառումներին
Աշխատանքային այցով այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է Հաղթանակի տոնի 69-րդ, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: