Ս. Օհանյան. Անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հաջողություններ ունենալ
09/05/2014 12:31

Ս. Օհանյան. Անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հաջողություններ ունենալ

«Ջեյմս Ուորլիքը որևէ նոր բան չի հայտարարել»,- այս մասին Հաղթանակի զբոսայգում, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին հայտարարությանը:

«Մեր խնդիրն է՝ շարունակել պայքարը ու ամեն ինչ անել, որ մեր նպատակներն իրագործվեն: Մեր նպատակներում հողերը հանձնել չկա»,- հավելեց Սեյրան Օհանյանը: 

Նախարարը նշեց, որ որքան էլ դիվանագաիտական դաշտում պայքարեն, այնուամենայնիվ, գտնում եմ, որ մենք՝ զինվորականներս տարել ենք այն հաղթանակը, որն անհրաժեշտ է և այսօր էլ անհրաժեշտ է, որպեսզի մեր ղեկավարությունը դիվանագիտական դաշտում կարողանա նաև հաջողություններ ունենալ:

Նախորդող հրապարակում՝ Ուորլիքը` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիների մասին

 

Ս. Օհանյան. Անհրաժեշտ է դիվանագիտական դաշտում հաջողություններ ունենալ