.jpg)
Ռասմուսեն. ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել
ՆԱՏՕ-ն չի քննարկում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը: Այս մասին, BBC-ի փոխանցմամբ, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
«Մենք չենք խոսում ռազմական օգնության մասին»,- ասլ է նա և ավելացրել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, սակայն միջազգային հանրությունը աջակցում է այդ երկրին:
Ռուսմուսենը նշել է նաև, որ Ռուսաստանը պետք է իր զորքերը հեռացնի Ուկրաինայի սահմանից՝ միևնույն ժամանակ սպառնալով Մոսկվային միջազգային հանրության կողմից ավելի լայն պատժամիջոցների կիրառումով: