Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով
09/05/2014 11:31

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Այսօրվանից սկսած մինչև մայիսի 13-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 9-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

Երևանում այսօր և վաղը հնարավոր է, 11-13-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է +30 +32, երեկոյան +23 +25, գիշերը +14 +16 աստիճան տաքություն:



 

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով