Vitamin-ի Գարիկը կոչ է անում եվրոպաբնակ հայերին քվեարկել Արամ MP3-ի օգտին
10/05/2014 15:19

Vitamin-ի Գարիկը կոչ է անում եվրոպաբնակ հայերին քվեարկել Արամ MP3-ի օգտին

«Vitamin» ակումբի անդամ Գարիկը Facebook-յան իր էջում դիմում է բոլոր եվրոպաբնակ հայերին` կոչ անելով այսօր անպայման դիտել Եվրատեսիլ երգի մրցույթը և քվեարկել մրցույթին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի օգտին:

«Սիրելի հայեր: Այսօր որոշիչ օրն է!!!

Վիտամին ակումբի ողջ անձնակազմը այժմ գտնվում է Կոպենհագենում, և այստեղ լինելով` մենք ռեալ զգում ենք, թե Հայաստանը, որքան մոտ է հաղթանակին: Սակայն անչափ կարևոր է ակտիվությունը հատկապես մեր եվրոպաբնակ հայերի:

Այսօր երեկոյան եկեք միասին քվեարկենք Արամ mp3-ի օգտին, ով ելույթ կունենա 07 համարի ներքո / ուշադրություն 07 այլ ոչ թե 7 /, ամեն ոք կարող է ուղարկել 20 SMS:

Մենք հավատում ենք հաղթանակին .... ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ, ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ, ՀԱ... ՅԱՍ... ՏԱՆ»,- գրել է Գարիկը:

Vitamin-ի Գարիկը կոչ է անում եվրոպաբնակ հայերին քվեարկել Արամ MP3-ի օգտին