.jpg)
iPhone-ով հնարավոր է բացահայտել մաշկի քաղցկեղը
Հյուսթոնի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ iPhone-ը կարող է կիրառվել նաև մաշկի քաղցկեղի բացահայտման համար: Հնարավոր է, որ շուտով հատուկ հավելվածի շնորհիվ սկսեն ախտորոշել քաղցկեղը այժմյան թանկարժեք ախտորոշման փոխարեն:
DermoScreen անունը կրող սարքը կարժենա 500 դոլար, որը մշակել է ինժեներ Ջորջ Զաուրիդակիսին: Այն տեղադրվում է iPhone-ի հետևի մասում: Հեռախոսի տեսախցիկը լուսանկարում է մարմնի վրա կասկածելի խալերը, իսկ այս ծրագիրը ուսումնասիրում է այդ նկարը և մի քանի վայրկյան հետո պատասխանը պատրաստ է:
Խալի բացահայտումը վաղ փուլերում գրեթե 100%-ով երաշխավորված բուժում ունի: Առաջին փորձարկումները ցույց են տվել, որ ախտորոշման ճշտությունը 85 % է: