Իջևանում զինվոր է մահացել
10/05/2014 14:36

Իջևանում զինվոր է մահացել

Այսօր Իջևանի զորամասերից մեկում հրազենային վիրավորումից զինվոր է մահացել: Այս տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Նշենք, որ հրազենային վիրավորումը զինվորը ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից:

Aysor.am-ի տեղեկություններով` նրա անունը Ներսես Կարապետյան է:
 

Իջևանում զինվոր է մահացել