.jpg)
Մաստարայի մոտ վթարի ժամանակ մահացած տղաները նոր էին դուրս եկել բանտից
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ մայիսի 9-ին պարզվել են երեկ՝ մայիսի 8-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Մաստարա գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Գյումրի քաղաքի Սլաբոդկա թաղամասի Տերյան 18 հասցեի բնակիչ 34-ամյա Արա Մրյանը, ով տեղում մահացել է, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էդուարդ Այվազյանը և 29-ամյա Լիլիթ Ղուրշուդյանը, ովքեր նույնպես տեղում մահացել են, իսկ վիրավոր, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի բնակիչ 37-ամյա Նարինե Տեր-Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Թալինի բժշկական կենտրոն,իսկ այսօր նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Մրյանը 2 ամիս առաջ է ազատ արձակվել գաղութից, ով 2006 թվակնին Գյումրիում Արվեստների ակադեմիայի մոտ գտնվող «Դուետ» սրճարանում կրակոցներ էր արձակել Մայիս Կարապետյանի ուղղությամբ, վերջինս Գյումրու Ճերմակ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Ըստ ֆոտոլրագրողի է. Այվազյանն ու Ա. Մրյանը գաղութում միասին են ազատազրկված եղել և Է. Այվազյանն այցելել է Գյումրի՝ Ա. Մրյանին, իր երկու ծանոթ աղջիկների հետ:
Երեկ վերադառնալիս են եղել Երևան ու Մաստարա գյուղում Ա. Մրյանը ավտոմեքենան վարելով մեծ արագությամբ, ոլորանապտույտ հատվածում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Նախորդող հրապարակում՝ Մաստարա գյուղի մոտ մեքենան բախվել է ժայռաբեկորներին. Կա երեք զոհ