32 տարվա ազատազրկում՝ խնջույքի համար
10/05/2014 16:31

32 տարվա ազատազրկում՝ խնջույքի համար

Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայում բարոյականության ոստիկանության ու անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվել էին 5 տղամարդ և 6 կին։ Նրանց ձերբակալել են` մեղադրելով Սբ. Վալենտինի օրը կազմակերպված խնջույքի համար:

Ձերբակալվածները մեղադրվում են վարձակալած տանն անծանոթ կանանց հետ զվարճանալու, ոգելից խմիչք օգտագործելու ու պարելու համար: Տղամարդիկ խոստովանել են իրենց մեղքը։

Օրերս հայտարարվել է ձերբակալվածների դատավճիռը: Տղամարդկանց դատապարտել են 32 տարվա ազատազրկման և մտրակի 4.500 հարվածի: Կանանց վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:

 

32 տարվա ազատազրկում՝ խնջույքի համար