.jpg)
«Ամուսնալուծությունների 60%-ի պատճառը սեռական անհամատեղելիությունն է»
Ամուսնալուծությունների մոտ 60 տոկոսի հիմքում ընկած է սեռական անհամատեղելիությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը` պատասխանելով Aysor.am-ի` ամուսնալուծությունների պատճառի վերաբերյալ հարցին:
Ըստ նրա՝ զույգերի վերալուծությունները թույլ է տալիս հիմանվորելու, թեև ամուսնալուծությունների դեպքում առկա են սոցիալական, կամ այլ խնդիրներ, սակայն անհատեղելիությունը դոմինանտ է: Ամուսնալուծությունների մնացած դեպքերում ընկած է այլ անհամաձայնությունները:
Սեքսոպաթոլոգը նաև նշեց, որ կան սեռական խնդիրներ, որոնք դիտվում են միայն Հայաստանում, օրինակ՝ զույգերը ապրում են միմյանց հետ երկար տարիներ և չեն ապրում սեռական կյանքով, կամ ապրում են, այսպես կոչված, «կուսական ամուսնությամբ»:
Հայաստանում, Ս. Հակոբյանի փոխանցմամբ, սեքսոպաթոլոգները բախվում են ամոթխածության ֆենոմենին, երբ անհատները իրենց խնդրից խոսում են երրորդ դեմքով, կամ քողարկում են իրենց խնդիրները, խուսափում են սեփական սեռական խնդիրը անձնավորելուց:
«Հայաստանում դիտվում է սյուբյեկտիվիզմ, որը չի նկատվում այլ երկրներում: Պետք է և՛ ամուսնուն լսել, և՛ կնոջը, հակառակ դեպքում սեռական խնդրի ընդհանուր պատկերը սեքսոպաթոլոգը չի ստանա»,- ներկայացրեց Սևադա Հակոբյանը: