.jpg)
Տեր-Պետրոսյան. Ինչքան բարեփոխում են, այդքան երկիրը կործանվում է. Azatutyun
Քաղաքացիական նախաձեռնություններն, առանց քաղաքական ուժերի աջակցության, ոչ մի բանի չեն հասնի, և հակառակը` քաղաքական ուժերն առանց քաղաքացիական շարժումների աջակցության, ոչ մի հաջողության չեն կարող հասնել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը խոսել է նաև Սահմանադրական բարեփոխումների մասին` ասելով, որ իշխանությունների ձեռնարկած որևէ բարեփոխման չի հավատում:
«Ինչքան բարեփոխում են, այդքան այս երկիրը կործանվում է: Նրանց, այսպես կոչված, բոլոր բարեփոխումներն ուղղված են այս երկիրը կործանելուն»,- ասել է ՀՀ առաջին նախագահը:
Մանրամասները` «Ազատության» տեսանյութում: