Տուրչինով. Ուկրաինայի դաշնայնացումը կհանգեցնի ինքնաոչնչացման
10/05/2014 15:55

Տուրչինով. Ուկրաինայի դաշնայնացումը կհանգեցնի ինքնաոչնչացման

Ուկրաինայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են բանակցություններ սկսել Դոնբասի ներկայացուցիչների հետ:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ՝ Տուրչինովը նշել է, որ կլոր սեղանի շուրջ են հրավիրում Դոնբասի ներկայացուցիչների, սակայն ոչ ահաբեկիչների, ում նպատակն է ոչնչացնել Ուկրաինան և դրանով կատարել իրենց տերերի պատվերը:

Նրա խոսքով՝ չի կարող լինել ուժեղ Ուկրաինա՝ թույլ տարածաշրջաններով և իրենք շահագրգռված են ուժեղ տարածաշրջաններով, որոնք պատասխանու են իրենց որոշումների համար: Տուրչինովը նշել է, որ իրենք գնում են այդ ճանապարհով և բարեփոխելու են սահմանադրությունը:

Տուրչինովը հավելել է, որ Ուկրաինայի դաշնայնացումը կհանգեցնի երկրի ինքնաոչնչացման և այն մարդիկ, ովքեր հանդես են գալիս անկախության օգտին չեն գիտակցում, որ դա հանգեցնելու է տնտեսության, բոլոր սոցիալական ծրագրերի և կապերի քայքայմանն ու կանդրադառնա այդ տարածաշրջանների բնակչության վրա:
 

Տուրչինով. Ուկրաինայի դաշնայնացումը կհանգեցնի ինքնաոչնչացման