Պետքարտուղարությունը Պուտինի այցը Ղրիմ համարում է սադրիչ և անտեղի
10/05/2014 12:04

Պետքարտուղարությունը Պուտինի այցը Ղրիմ համարում է սադրիչ և անտեղի

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Ղրիմի անվանել է սադրիչ և անտեղի:

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Փսակին նշել է, որ Ղրիմը պատկանում է Ուկրաինային և իրենք չեն ճանաչում ՌԴ անօրինական և ոչ լեգիտիմ գործողությունները այդ տարածքում:

Հաղթանակի օրը Պուտինն այցելել է Սևաստոպոլ և մասնակցել հաղթանակի 69-ամյակի նվիրված տոնական միջոցառումներին:

Պուտինը այցը Ղրիմ քննադատության է ենթարկվել նաև ԵՄ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ի կողմից:
 

Պետքարտուղարությունը Պուտինի այցը Ղրիմ համարում է սադրիչ և անտեղի