Հայաստանում «մթնոլորտը սեռականացված է»
10/05/2014 16:24

Հայաստանում «մթնոլորտը սեռականացված է»

Տարիներ առաջ հետաքրքրությունը սեքսի նկատմամբ շատ էր, իսկ այժմ հետաքրքրությունը նվազում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում կատարեց սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Սեքսի նկատմամբ հետաքրության նվազումը, բանախոսը կապում է այդ թեմայով համացանցը ողողած նյութերի առատության հետ: Նյութեր հասանելի են դարձնում սեռական կյանքի վերաբերյալ տեղեկությունները, որոնք մասնագիտական տեսանկյունից հավանության չեն արժանանում:

«Հանրությունը մտածում է, որ առանց մասնագիտական խորհրդի կարող է ցանկացած հարցի պատասխան գտնել համացանցում»,-ասաց Վ. Շահրամայանը, միաժամանակ շեշտելով, որ դա սխալ մոտեցում է:

Սեքսապաթոլոգը փոխանցեց, որ Հայաստանում նվազել է նաև առաջին սեռական հարաբերության տարիքային ցենզը: Եթե նախկինում տղաների մոտ միջինում այդ տարիքը 18-ն էր, ապա այժմ այժմ 16-ն է: Սա ունի իր բացատրությունը, ըստ Վ. Շահարմանյանի՝ պատճառը «սեռականացված մթնոլորտն է»:
 

Հայաստանում «մթնոլորտը սեռականացված է»