.jpg)
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Մայիսի 10-14-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում այսօր հնարավոր է, մայիսի 11-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Երևանում ցերեկը սպասվում է +30 +32, երեկոյան +23 +25, գիշերը +14 +15 աստիճան: