Ղազախստանը հունիսի 1-ից արգելում է ալկոհոլի ներմուծումը
12/05/2014 17:55

Ղազախստանը հունիսի 1-ից արգելում է ալկոհոլի ներմուծումը

Ղազախստանի պետգործակալությունը, սպառողների պաշտպանության համար, հունիսի 1-ից ժամանակավոր արգելում է ալկոհոլային արտադրանքի ներմուծումը և իրացումը երկրի տարածքում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Այս միջոցը կիրառվում է, քանի որ խախտվել են ալկոհոլային խմիչքների իրացման կանոնները: Խոսքը Իտալիայից, Ֆրանսիայից, Շոտլանդիայից, Ռուսաստանից, Բելոռուսից և այլ երկրներից ներկրվող ալկոհոլային խմիչքների մասին է:

Մասնավորապես, արտասահմանյան խմիչքները ցույց չեն տալիս արտադրողի անվանումը, նրանց գտնվելու վայրը, ոչ լրիվ տեղեկություն է տրվում պետական լեզվով և խախտվում է մակնշման կանոնները:
 

Ղազախստանը հունիսի 1-ից արգելում է ալկոհոլի ներմուծումը