Ա. Մարտիրոսյան. Նոր վարչապետը պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը
12/05/2014 12:51

Ա. Մարտիրոսյան. Նոր վարչապետը պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը

Հովիկ Աբրահամյանը պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն՝ ընդգծելով՝ նոր վարչապետը միշտ էլ զուգորդել է բիզնեսն ու պաշտոնը.

«Այստեղից պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը պաշտպանելու է միայն խոշորներ բիզնեսմենների շահերը: Ազգային ժողովի նախագահ լինելու ժամանակ էլ նա այնպես արեց, որ մանր և միջին բիզնեսն ուղղակի վերացավ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ նոր կառավարությունը լուծելու է միայն իշխանությունների որոշ խնդիրներ, իսկ այն քայլերը, որոնք այսօր անում է իբրև թե ժողովրդի համար՝ ուղղակի մոլորեցնելու նպատակ ունեն.

«Այնպես որ, նոր կառավարությունից որևէ ակնկալիք չունեմ. Այն օլիգարխիկ է: Նոր կառավարության ստեղծումն ընդամենը իշխանության ներսում կարկանդակի շուրջ դասավորում էր»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
 

Ա. Մարտիրոսյան. Նոր վարչապետը պաշտպանելու է միայն խոշոր գործարարների շահերը