Վաղը կկայանա Հայաստան-Լեհաստան ընկերական հանդիպումը
12/05/2014 18:14

Վաղը կկայանա Հայաստան-Լեհաստան ընկերական հանդիպումը

Վաղը՝ մայիսի 13-ին, ժամը 16:00-ին Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Լեհաստանի պատանեկան թիմի հետ Ֆուտբոլի ակադեմիայում: Երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը:

Վաղը կկայանա Հայաստան-Լեհաստան ընկերական հանդիպումը