«Բորուսիան» նոր ռեկորդ է սահմանել
12/05/2014 19:27

«Բորուսիան» նոր ռեկորդ է սահմանել

Դորտմունդի «Բորուսիան» հայտարարել է ընթացիկ մրցաշրջանում մարզասերների հաճախելիության ռեկորդի մասին:

2013-14 թթ. մրցաշրջանում «Սիգնալ Իդունա Պարկում» կայացած 24 խաղում մարզադաշտ են այցելել 1,855,156 երկրպագուներ: Նախորդ ռեկորդը գրանցվել է անցյալ տարի, երբ հաճախելիության արդյունքը կազմել է 1,841,258 մարդ:

Ընդգծենք, որ «Բորուսիան» եվրոպական միակ ակումբն է, որի խաղերի հաճախելիության միջին ցուցանիշը կազմում է ավելի քան 80,000 մարդ:
 

«Բորուսիան» նոր ռեկորդ է սահմանել