.jpg)
Անչափահասների 212 բռնաբարության մեջ մեղադրվող պատգամավորը մահացել է բանտում
Բրյանսկի պատգամավոր Նիկիֆոր Ժուկովը, ով մեղադրվել է երեխաների հանդեպ 212 դրվագ բռնաբարության համար, հանկարծամահ է եղել բանտում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Դատաբժիշկների եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է հանդիսացել սրտի իշեմիկ կաթվածը: Մոտ 1 շաբաթ առաջ 62-ամյա պատգամավորին մեղադրանք է առաջադրվել մինչև 14 տարեկան երեխաների հանդեպ 17 դրվագով բռնաբարություն կատարելու համար, անչափահասների հանդեպ 3 սեքսուալ բնույթի գործողության, ինչպես նաև՝ 16 տարին չլրացած անձանց հետ 168 դրվագով սեռական հարաբերություններ ունենալու և 7 անչափահասին ալկոհոլ օգտագործելու մեջ ներքաշելու համար:
Հանցագործությունները կատարվել են 2007-2013 թթ. ընթացքում: Պատգամավորի գործողություններից տուժել են 11-17 տարեկան 30 դպրոցական աղջիկներ: