«Աբովյան» ՔԿՀ-ում 6 դատապարտյալ թունավորվել է
12/05/2014 13:19

«Աբովյան» ՔԿՀ-ում 6 դատապարտյալ թունավորվել է

ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում 6 դատապարտյալ թունավորվել է: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ՔԿՀ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ նշանակվել է հետաքննություն, սնունդի, ջրի նմուշները ուղարկվել են փորձաքննության, իսկ 6 դատապարտյալներն առանձնացված են, գտնվում են բժշիկների խիստ հսկողության տակ:

Վարչությունից նշեցին, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ դատապարտյալները թունավորվել են մայիսի 9-ին կալանավայր բերված մսից:

«Աբովյան» ՔԿՀ-ում 6 դատապարտյալ թունավորվել է