.jpg)
Մարզպետ. Ամուլսարը կշահագործվի նվազագույն ռիսկերով
Ներկայումս Ամուլսարի ոսկու հանքը չի շահագործվում, ընկերությունը հաշվի է առել այն մտահոգությունները, որոնք կապված են բնապահպանական ռիսկերի հետ, նաև Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա հնարավոր ազդեցությամբ: Լրագրողներին ասաց Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը:
Ըստ նրա` նաև մարզպետի հանչեցրած մտահոգություններ են հաշվի առել և այժմ ընկերության պլանները փոխվել են և փորձում են հանքը շահագործել այնպես, մշակել հանքի սոցիալական պատասխանատվության դերակատարմամբ այնպիսի ծրագիր, որը նվազագույն ռիսկեր կպարունակի:
Մարզպետը փոխանցեց, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը Վայոց ձորի մարզի ամենախոշոր ներդրումային ծրագրերից է՝ նոր աշխատատեղերի, տնտեսության զարգացման իմաստով, նաև շատ մեծ տնտեսական նախագիծ է իր բոլոր տնտեսական արդյունքներով ու վճարվող հարկերի իմաստով:
«Մասնավորապես, ազդակիր Գնդեվազ և Սարավան համայնքները արդեն իսկ ստանում եմ հողի վարձակալական վճարներ, որոնք ուղղվում են համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը»,- ասաց Է. Ղազարյանը` հավելելով, որ հանքի ռիսկերի շուրջ մտահոգությունները ակտուալ են:
Ջերմուկ քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործումը ներդրողներին չի վախեցնում: Ըստ մարզպետի` առաջիկայում Ջերմուկում կբացվեն միջազգային բրենդային հյուրանոցներ` այդ թվում «Հայաթ» հյուրանոցը, կան նաև այլ ներդրումային ծրագրեր:
«Ամուլսարի հանքավայրը կշահագործվի այն նորմերով, որ նվազագույնի կասցնի ռիսկերը»,- վստահեցրեց Վայոց ձորի մարզպետը: