.jpg)
Օլանդ. ՀՀ-ն չպետք է կտրուկ որոշումներ կայացնի երկու հնարավորություների միջև
Հայաստանը կողմնորոշված է դեպի Եվրամիություն: Պետք է մտածել, թե ինչպես Հայաստանը կարող է ԵՄ-ի հետ ասոցիացիա կազմել, որը չխանգարի Եվրասիական միությանը Հայաստանի ինտեգրմանը: Այսօր Երաևնում ընթացող հայ-ֆրանսիական տնետսական համաժողովի ժամանակ ասաց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆ. Օլանդը նշեց, որ պետք չէ կտրուկ որոշումներ կայացնել երկու հնարավորությունների միջև:
Ըստ Ֆրանսիայի նախագահի` Հայաստանին բացառիկ մոտեցում է անհրաժեշտ. Նախ Հայաստանը կապված է իր տարածաշրջանի հետ, նաև ցանկանում է մոտենալ Եվրոպական արժեքներին:
Օլանդը կարևորեց նաև ֆրանսիական ներդրումների ավելացումը Հայաստանում, որը դիտարկեց մոտ ապագայում Հայաստանում ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի բացման օրինակով: