.jpg)
Ֆրանսիան կաջակցի հայկական ապրանքերի մուտքին Եվրոպական միություն
Այսօր Երևանում ընթացող հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովի ժամանակ հայկական «Լիկվոր» դեղարտադրող ընկերության նախագահ Սերգեյ Մաթևոսյանը հարց ուղղեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին` կապված ԵՄ-ում, մասնավորապես Ֆրանսիայում հայկական դեղագործական ապրանքատեսակների իրացման ծավալների ավելացմանն աջակցելու խնդրով:
Ֆրանսուա Օլանդը պատասախնեց, որ կքաջալերի և կօժանդակի, որ հայկական ապրանքները մուտք գործեն ԵՄ շուկա, նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանն ունի շրջափակված տնետսություն, սահմանային խնդիրներ և սուղ ռեսուրսներ:
Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրոպան պետք է հասկանա նաև, որ կան տնտեսական և քաղաքական իրադրություններ, որ ստիպում են որոշակի քայլերի գնալ. ԵՄ խորհադարանը պետք է օժանդակի Հայաստանին:
Ֆրանսիայի նախագահը նաև պատրաստակամություն հայտնեց օգնել Հայաստանին` տեղական արտադրության ապրանքները ԵՄ շուկա անցկացնելու համար: