.jpg)
Գաբի. «Կբարձրանամ պատվո հարթակին ու երջանկությունից կթռչկոտեմ»
«Ատլետիկոյի» ավագ Գաբին երազում է Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում հաղթել Մադրիդի «Ռեալին» և տիրանալ պատվավոր գավաթին: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Երկրպագուի նման այդ պահին հաճույք կստանամ և հպարտության զգացողություն կունենամ: Կբարձրանամ պատվո հարթակին ու երջանկությունից կթռչկոտեմ: Իսկ հետո երջանկությունս կկիսեմ այն մարդկանց հետ, ովքեր հավատացել են մեզ և աջակցել դժվար պահերին: Այդ ամենը նրանց համար կլինի:
Սիմեոնեի շնորհիվ բոլորս նույն ձևով ենք սկսել մտածել: Նա մեր գիտակցության մեջ փոփոխությունների գլխավոր ճարտարապետն է: Դրանք տեղի են ունեցել ոչ միայն ֆուտբոլիստների մեջ, այլև հոգեբանական տեսանկյունից: Ազդեցությունը պարզապես ապշեցուցիչ է»,- նշել է Գաբին: