.jpg)
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոտ ապագայում կայցելի Իրան
«Հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունները զարգանում են փոխվստահության մթնոլորտում»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Տեղեկատվության համաձայն՝ ԱԺ նախագահը ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակին, նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները զարգանում են փոխադարձ վստահության մթնոլորտում:
Իրանի դեսպանն էլ իր հերթին, կարևորելով երկու երկրների կողմից իրանականացվող էներգետիկ նախագծերին, հավելել է, որ Իրանի և Հայաստանի ղեկավարների համոզմամբ՝ երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող ոչ մի հանգամանք գոյություն չունի:
Նշվում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոտ ապագայում կայցելի Իրան:
Հիշեցնենք, որ օրերս պաշտոնական այցով Թեհրան էր մեկնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը առանձին հանդիպումներ էր ունեցել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Նալբանդյանը Հասան Ռոհանիին էր հանձնել Նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը: