.jpg)
Կրուիֆ. «Բարսելոնն» առաջատար չունի»
«Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը խոսել է «Բարսելոնի» մասին, որը, չնայած ոչ կայուն մրցելույթներին, շարունակում է համարվել Իսպանիայի չեմպիոնի կոչման հավակնորդ: Այս մասին տեղեկացնում է sport.es-ը:
«Ընթացիկ մրցաշրջանի ավարտին այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ չեմպիոնի կոչման հավակնորդներից ոչ մեկը չի ցանկանում վերցնել գավաթը: Բոլոր 3 թիմերն էլ տիտղոսը հարգալից զիջում են միմյանց, այդ թվում` «Բարսելոնը»: Կատալոնյան թիմում այնպիսի բաներ են կատարվում, որոնք իմ գիտակցությունից դուրս են:
Չգիտեմ` այսպիսի խաղով առաջնության վերջին տուրում կկարողանա՞ն հաղթել «Ատլետիկոյին», թե՞ ոչ: Այնպիսի տպավորություն է, որ թիմը «ճամպրուկային» տրամադրություն ունի: Ֆուտբոլիստներից մի քանիսին արդեն տեղեկացրել են, որ նրանք լքում են թիմը:
Առաջատար չկա ոչ խաղադաշտում, ոչ հանդերձարանում: Շատ ցավալի իրավիճակ է»,- նշել է Կրուիֆը: