Զույգ աղջիկները լույս աշխարհ են եկել՝ միմյանց ձեռք բռնած (Տեսանյութ)
12/05/2014 20:50

Զույգ աղջիկները լույս աշխարհ են եկել՝ միմյանց ձեռք բռնած (Տեսանյութ)

ԱՄՆ Օհայո նահանգի բնակչուհի Սառա Թիսթլևիսլի համար այս տարի Մայրերի օրը առանձնահատուկ և անմոռանալի է եղել. նա լույս աշխարհ է բերել երկվորյակ աղջիկների, որոնց անվանել է Ջենա և Ջիլիան։ 

Huffingtonpost.com-ի փոխանցմամբ՝ զույգ աղջիկները ծնվել են միմյանց ձեռք բռնած:

Նշվում է, որ աղջիկներին մայրը լույս աշխարհ է բերել կեսրյան հատման միջոցով և մոտ 2 ամիս գտնվել է բժիշկների վերահսկողության ներքո: Բացի նորածիններից՝ նա ունի նաև 15-ամյա որդի:



«Նրանք արդեն իսկ լավագույն ընկերուհիներ են։ Ես չէի կարողանում հավատալ, որ նրանք ձեռք ձեռքի բռնած են ծնվել։ Դա հրաշալի է»,- ասել է երջանիկ մայրը։

 

Զույգ աղջիկները լույս աշխարհ են եկել՝ միմյանց ձեռք բռնած (Տեսանյութ)