Խորհրդարանական գազի հանձնաժողովն այսուհետ կաշխատի ամեն օր
12/05/2014 20:30

Խորհրդարանական գազի հանձնաժողովն այսուհետ կաշխատի ամեն օր

ԱԺ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովն նոր նախագահ ունի. Հանձնաժողովն այսուհետ կնախագահի ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ որոշվել է`  հանձնաժողովի աշխատանքներում պետք է ներգրավել նաև փորձագետներին:

Հանձնաժողովն այսուհետ կաշխատի ամենօրյա ռեժիմով, ինչը թույլ կտա խուսափել հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելուց: Գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովը, ըստ ամենայնի, կգործի մինչև հունիս ամիս:

 

Խորհրդարանական գազի հանձնաժողովն այսուհետ կաշխատի ամեն օր