Դուբայ-Երևան չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն
12/05/2014 16:20

Դուբայ-Երևան չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն

Այսօր՝ ժամը 04.00-ի սահմաններում Դուբայ-Երևան չվերթի ուղևոր, 1977 թ. ծնված Արտյոմ Միրզոյանը ինքնաթիռում ագրեսիվ վարքագիծ է դրսևորել: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցին հայտնեցին, որ նա հարվածել է բորդուղեկցորդին, ինչպես նաև փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական ծառայություն:
 

Դուբայ-Երևան չվերթի ուղևորը փորձել է խեղդել բորդուղեկցորդուհուն