Լեռնանիստ գյուղում 14-ամյա աղջիկ է ինքնասպան եղել. Հարուցվել է քրգործ
12/05/2014 16:12

Լեռնանիստ գյուղում 14-ամյա աղջիկ է ինքնասպան եղել. Հարուցվել է քրգործ

Երեկ՝ մայիսի 11-ին Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում կանխված վիճակում հայտնաբերվել է 14-ամյա Մագդա Մ.-ն: Լեռնանիստի գյուղապետ Արտյոմ Հայրապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աղջիկը Հրազդանից է, ապրում էր Հրազդանում իր հորական տատիկի հետ, ծնողները Ռուսաստանում են, երբեմն հյուր է եղել մորական տատիկին, ով ապրում է իրենց գյուղում:

«Նորմալ, աշխատասեր ընտանիք են, տատիկն ու տատիկի մայրն էին իրար հետ ապրում: Երեխային անձամբ չեմ ճանաչել, բայց ասում են, որ աշխույժ երեխա է եղել»,-ասաց նա:

Արտյոմ Հայրապետյանը ասաց, որ երեխային գտել են տատիկի նկուղում պարանով կախված վիճակում:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 Հոդվածի (Ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով:
 

 

Լեռնանիստ գյուղում 14-ամյա աղջիկ է ինքնասպան եղել. Հարուցվել է քրգործ