.jpg)
Քեսաբում հայեր են զոհվել
Քեսաբում մարտերի ընթացքում հայ է զոհվել, ևս մեկը` վիրավորվել:
Այս մասին տեղեկանում ենք «Բերիո Լուրեր»-ի Facebook-յան էջից:

Կիրակի օրը՝ մայիսի 11-ին Չալմայի շրջանում զինյալ խմբավորումների և սիրիական բանակի բախումների հետևանքով սիրիական բանակի զինվորներ են մահացել:
Զոհերի թվում է եղել հայազգի տեղացի բնակիչ Վարդան Անտրեանը, վիրավորվել է Սարո Պապուճեանը:

Նույն օրը ևս մեկ հայ զոհվել է Նոր Գինդ շրջանի Թենուրի թաղամասում: Զինյալների կողմից արձակված գազի պայթուցիկ տակառների պայթյունի հետևանքով նահատակվել է բանակի կողքին ծառայող Հակոբ Գրտանեանը: