ԱԺ պատգամավորները միայն բացառիկ դեպքերում գործուղումներ կգնան
12/05/2014 12:42

ԱԺ պատգամավորները միայն բացառիկ դեպքերում գործուղումներ կգնան

«Հրատապ հարց ունեմ Ձեզ, Աթենքում այսօր մեկնարկում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստը: Ինչո՞ւ Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցում միջազգային այդ ֆորումին»,- ԱԺ արտահերթ նիստի մեկնարկին, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հարցրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Կարող ա՞ փող չկա»,- հարցրեց Ա. Մանուկյանը:

Ի պատասխան Գ. Սահակյանն ասաց, որ ԱԺ բնականոն աշխատանքը կազմակերպելու խնդիր կա:

«Ես կարծում եմ, որ բնականոն աշխատանքը կազմակերպելու համար քառօրյա նիստերից շատ բացառիկ դեպքերում հնարավոր կլինի, որ  գործուղումներ գնան պատգամավորները»,- ասաց ԱԺ նախագահը:
 

ԱԺ պատգամավորները միայն բացառիկ դեպքերում գործուղումներ կգնան