.jpg)
12/05/2014 20:03
Ս.Սարգսյանը և Ֆ.Օլանդը ծաղկեպսակ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձանին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Ֆրանսիայի Նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: