.jpg)
12/05/2014 21:07
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ներկա են եղել Շարլ Ազնավուրի համերգին
Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից: