.jpg)
13/05/2014 18:54
Հայաստան-Լեհաստան` 0:2
ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվեց Հայաստանի և Լեհաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև կայացած ընկերական հանդիպումը:
Մեր տղաները պարտվեցին 0:2 հաշվով: Հյուրերի կազմում աչքի ընկան Ադամ Բուսկան և Գրեգորշ Տոմաշևսկին:
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև ևս մեկ հանդիպում տեղի կունենա մայիսի 15-ին: