Բ. Սահակյանի մոտ քննարկվել է համացանցում Արցախի պատշաճ ներկայացման հարցը
13/05/2014 16:48

Բ. Սահակյանի մոտ քննարկվել է համացանցում Արցախի պատշաճ ներկայացման հարցը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության  նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լևոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:

Երկրի ղեկավարը կարևորել է այս ոլորտում մասնագիտացած ընկերությունների հետ սերտ փոխգործակցությունը` նշելով, որ այն մեծապես կնպաստի արտաքին աշխարհին Արցախը ճանաչելի դարձնելու գործին:

 

Բ. Սահակյանի մոտ քննարկվել է համացանցում Արցախի պատշաճ ներկայացման հարցը