Բրիտանացի դպրոցականը ինքն իրենից ալերգիա ունի
13/05/2014 19:42

Բրիտանացի դպրոցականը ինքն իրենից ալերգիա ունի

Բրիտանիայում 7-ամյա Ջունիոր Ռակրոֆը ալերգիա ունի կատուներից, շներից, փոշուց և նույնիսկ սեփական մաշկից:

Topnews.ru-ի փոխանցմամբ՝ Ջունիորի ուսուցչուհին դասաժամերից մեկի ընթացքում նկատել է, որ երեխան փորփրում է սեփական մազերը, ինչից հետո նրա մարմինը պատվում է կարմիր բծերով: Ուսուցչուհին զանգահարել է երեխայի ծնողին և պատմել կատարվածի մասին: Այդ օրվանից սկսած տղան շատ կարճ է կտրում մազերը և աշխատում է չդիպչել գլխին:

Երեխայի մայրը՝ Պաուլան նշել է, որ երբ Ջունիորը մեկ տարեկան է եղել, նա համբուրել է տղայի այտը և երեխայի մոտ աստմայի նոպա է սկսվել: Նոպայի պատճառը՝ մոր շրթունքների վրա առկա ընույցի փշրանքներն է եղել, որոնցից էլ տղայի մոտ ալերգիկ ռեակցիա է սկսվել:

 

Բրիտանացի դպրոցականը ինքն իրենից ալերգիա ունի