.jpg)
Դրոգբա. «Թուրքիայում ինձ ինչ-որ բան չի բավականացնում»
«Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբան հուսով է, որ օրերից մի օր կվերադառնա «Չելսի», քանի որ լոնդոնյան թիմից հեռանալու որոշումը սխալ է համարում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Կարծում եմ, 2012 թ. «Չելսիից» հեռանալն իմ մարզական կարիերայի մեծագույն սխալներից էր: Բնականաբար, այդ պատմության մեջ ամեն ինչ չէ, որ ինձանից էր կախված, բայց շատ անգամ եմ մտածել այս ամենի մասին և եկել եմ այն եզրակացության, որ ամեն ինչ պետք է այլ կերպ կատարվեր:
Այնուամենայնիվ, իմ կարիերան դեռ շարունակվում է: Փորձում եմ արդար աշխատել` մինչև պայմանագրիս ավարտը և օգտակար լինել «Գալաթասարային», բայց Թուրքիայում ինձ ինչ-որ բան չի բավականացնում»,- նշել է Դրոգբան: