.jpg)
50-ամյա Հունանի միակ փրկությունը թթվածինն է. Գումար չունեն (Տեսանյութ)
Սարի թաղի 4-րդ փողոցի 12 տան բնակիչ 50-ամյա Հունանը արդեն մեկ տարի է՝ գամված է անկողնուն և նրա միակ փրկությունը թթվածինն է, սակայն ընտանիքը սոցիալական վատ պայմաններում է ապրում և շաբաթական 20 հազար դրամ թթվածնին տալը շռայլություն է նրանց համար: Yerevan Lratu-ի Youtube-յան էջում տեղադրվել է նրանց ընտանիքի մասին պատմող տեսանյութ:
Հունանի կնոջ՝ տիկին Երանուհու խոսքով՝ իրենք դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն և թաղապետարան, որտեղ իրենց ասել են, որ չեն կարող օգնել:
Հունանի մի թոքը հեռացված է, մյուսն էլ լավը չի գործում, իսկ տան միակ աշխատողը որդին է:
Մանրամասները՝ տեսանյութում: