Կերիկ. «Վիդիչը մահացու վախեցնում էր հարձակվողներին»
13/05/2014 18:17

Կերիկ. «Վիդիչը մահացու վախեցնում էր հարձակվողներին»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մայքլ Կերիկը խոսել է Նեմանյա Վիդիչի և Ռիո Վերդինանդի մասին, ովքեր հեռացել են թիմից:

«Սկզբում Վիդան, հիմա էլ Ռիոն: Մենք այնքան ապրումներ ենք միասին ունեցել… Վիդիչն իմ տեսած պաշտպաններից լավագույնն է: Նա ագրեսիվ է, ուզում է մշտապես հաղթել: Նման պահվածքով մահացու վախեցնում էր անգամ կենտրոնական հարձակվողներին:

Իսկ ահա Ռիոն «Ռոլս-Ռոյս» է: Նա լավ է պաշտպանվում, արագ է, իր դիրքում պարզապես անկրկնելի է»,- նշել է Կերիկը:
 

Կերիկ. «Վիդիչը մահացու վախեցնում էր հարձակվողներին»