.jpg)
«Գալաթասարայը» հետաքրքրված է Օզբիլիսի ծառայություններով
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված է թուրքական «Գալաթասարայը»: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն:
Ստամբուլյան ակումբը 24-ամյա հայ ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 10 մլն եվրո: Ավելի վաղ նշվում էր, որ Արասը հայտնվել է նաև թուրքական մեկ այլ ակումբի` «Ֆեներբախչեի» տեսադաշտում:
Հիշեցնենք, որ Օզբիլիսը «Սպարտակ» է տեղափոխվել 2013 թ.` «Կուբանից»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 28 հանդիպման` դառնալով 5 գոլի հեղինակ: