.jpg)
Դանակի ութ հարվածով սպանել է բանակային ընկերոջը (Տեսանյութ)
Մայիսի 1-ին երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտաս 33 հասցում գտնվող շենքի բակում երիտասարդների միջև առաջացած վեճն ավարտվել է դանակահարությամբ:
Նույն ժամանակ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի բազմաթիվ սուր-ծակած վնասվածքներով իրենց մոտ մահացած վիճակում տեղափոխվել է 25-ամյա մի երիտասարդ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Ոստիկաների համար պարզ էր, որ հիվանդանցում հայտնվածը Կոմիտաս 33 շենքի բակում է վնասվածքներ ստացել:
Ըստ ոստիկանության՝ հանցագործությունը կատարել է Դավիթաշենի բնակիչ, 23-ամյա Ավետիք Մնացականյանը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, սակայն սպանությունից 2 օր անց նա ներկայացել է ոստիկանության բաժին և հարցաքննության ժամանակ տվել է խոստովանական ցուցմունքներ, որ ինքը տուժողի հետ եղել են բանակային ընկերներ, դեպքից օրեր առաջ հանդիպել էին ռեստորանում, խմել, հին ու բարի օրերը հիշել, սակայն հանդիպման ընթացքում Ա. Մնացականյանը խոսքի մեջ բարձրաձայն հայհոյել է, ինչը դուր չի եկել սպանվածին:
Դրանից հետո իրենք մի քանի անգամ հանդիպել են, Ա. Մնացականյանի խոսքով՝ տուժողը անգամ հարվածել է իրեն: Դրանից հետո Ավետիքը նոր հանդիպման փորձ է արել, որ հանդիպեն, հարթեն իրավիճակը:
Ավետիքը մայիսի 1-ի երեկոյան եկել էր շենքի բանկ խոսելու համար, բայց տաքացել, քաշքել են իրար ու դանակի 8 հարված հասցրել:
Տուժողը մահացել է հիվանդանոց չհասած:
Ա. Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 Հոդվածի 1-ին Մասի (Սպանությունը
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում: