Անակնկալ` Շառլ Ազնավուրի համար. Լուսանկարներ
13/05/2014 16:23

Անակնկալ` Շառլ Ազնավուրի համար. Լուսանկարներ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, երեկ երեկոյան նախագահի նստավայրում տրված ընդունելության ժամանակ անակնկալ է մատուցվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների և ընդունելությանը մասնակցող բազմաթիվ հյուրերի ներկայությամբ Շառլ Ազնավուրի 90-ամյա հոբելյանի առթիվ հատուկ ձևավորմամբ տոնական տորթ է մատուցվել, որին հաջորդել են ներկաների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:

 

Անակնկալ` Շառլ Ազնավուրի համար. Լուսանկարներ