Ադրբեջանցի ըմբիշների կազմը` Հայաստանի հավաքականի հետ խաղում
13/05/2014 18:33

Ադրբեջանցի ըմբիշների կազմը` Հայաստանի հավաքականի հետ խաղում

Ադրբեջանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Ջամշիդ Հեյրաբադին հրապարակել է այն կազմը, որը Թեհրանում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությունում հանդես կգա Հայաստանի հավաքականի դեմ: Այս մասին տեղեկացնում է sport.day.az-ը:

Հայաստանի և Իրանի ըմբիշների հետ պայքարում հանդես կգան Թելեհ Մամեդովը (59 կգ), Օրհան Ահմեդովը (59 կգ), Ազադ Ալիևը (66 կգ), Հասան Ալիևը (66 կգ), Ռուստամ Ալիևը (71 կգ), Ռասուլ Չունաևը (71 կգ), Էլվին Մուրսալիևը (75 կգ), Էմին Ահմեդովը (80 կգ), Շահրիյար Մամեդովը (85 կգ), Սաման Թահմասիբին (85 կգ), Արազ Հասանովը (98 կգ), Սաբահ Սարիատին (130 կգ) և Վալերա Ռոդրիգեսը (130 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ միասին B խմբում են ընդգրկված նաև Հարավային Կորեայի, Իրանի և Ֆինլանդիայի հունահռոմեական ոճի հավաքականները: Մյուս խմբում հանդես կգան Ռուսաստանը, Հունգարիան, Թուրքիան, ԱՄՆ-ն և Ղազախստանը: Առաջին մենամարտերը կկայանան մայիսի 15-ին:
 

Ադրբեջանցի ըմբիշների կազմը` Հայաստանի հավաքականի հետ խաղում