.jpg)
Սյունիքում կարկուտից վնասվել է խաղողի, խնձորի ու տանձի բերքը
Մեր գյուղում կարկուտը խնձորի, տանձի ու խաղողի բերքին խփեց: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Վահրավար գյուղի գյուղապետ Սարգիս Առաքելյանը՝ խոսելով շրջանում այսօր տեղացած կարկուտի մասին:
«Դեռ վնասի չափ պիտի հաշվարկենք, բայց հիմա էլ հստակ երևում է, որ բերքի մոտ 40 տոկոսը վնասվել է: Դրանից առաջ էլ ծիրանը, ընկույզը ձյունից ցրտահարվեց»,- ասաց գյուղապետը:
Սարգիս Առաքելյանի խոսքով՝ իրենց գյուղերում ու, առհասարակ, դրանց մեջձակայքում չեն գործում հակակարկտային կայաններ, ուստի հասցված վնասը մեղմել չի հաջողվել.
«Դե նախորդ ցրտահարություններից հետո մարզպետարանը կառավարություն ներկայացնելու համար հավաքեց գյուղացիների տվյալները, որ փոխհատուցում տրվի: Տեսնենք այս անգամ ոնց կլինի»,- ասաց Վարհրավարի գյուղապետը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի, Սյունիքի մարզի որոշ գյուղերում կարկուտ է տեղացել:
Նախորդող հրապարակում՝ Սյունիքի գյուղերում կարկուտ է տեղացել