Շառլ Ազնավուրը ծանոթացավ իրեն նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին
14/05/2014 20:00

Շառլ Ազնավուրը ծանոթացավ իրեն նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին

Արտաքին գործերի նախարարությունում Շառլ Ազնավուրը ծանոթացել է հայ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Ազնավուրի ծննդյան 90-ամյակին նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին։

Ներկայացնելով իր ստեղծագործությունները` Ալեքսանդր Բաղրամյանն ասել է, որ «Հավիտենական սեր» նկարների շարքը ստեղծելու գաղափարն իր մոտ առաջացել էր երեք տարի առաջ` Մոսկվայում Ազնավուրի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մեծն Հային նվիրված նկարաշարը, որը ներառում է Ազնավուրի նրա ընտանիքի անդամների և նրան ոգեշնչող կերպարները, ըստ նկարչի, բաղկացած է շուրջ չորս տասնյակ նկարից:

Շառլ Ազնավուրը, բարձր գնահատելով հայ նկարչի ստեղծագործությունները, շնորհակալություն է հայտնել նրա նախաձեռնության և դրա իրականացման համար՝ հույս հայտնելով, որ նկարները իրենց արժանի տեղը կգրավեն Ազնավուրի երևանյան կեցավայրում։
 

Շառլ Ազնավուրը ծանոթացավ իրեն նվիրված «Հավիտենական սեր» նկարների շարքին