Դիդյե Դեշամ. «Մեր նպատակը լավագույն թիմը հավաքագրելն է»
14/05/2014 19:23

Դիդյե Դեշամ. «Մեր նպատակը լավագույն թիմը հավաքագրելն է»

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է իր թիմի հայտացուցակի մասին:

«Ընտրություն կատարելիս մարզական չափորոշիչներն ամենագլխավորն էին: Մենք ընտրեցինք խաղացողներին` հենվելով այն հանգամանքի վրա, թե ինչպիսի խաղ են նրանք ցուցադրում: Հատկապես դժվար էր Աբիդալի ծառայություններից հրաժարվելը:

Ես ի գիտություն եմ ընդունել այն ամենը, ինչ տեղի է ունեցել վերջին երկու տարում, շատ եմ խոսել օգնականներիս հետ, որպեսզի վերջնարդյունքում ճիշտ որոշում կայացնեմ` հաշվի առնելով մեր առջև դրված խնդիրները: Մեր նպատակը լավագույն թիմը հավաքագրելն է, այլ ոչ թե ուղղակի ֆրանսիացի 23 ուժեղագույն ֆուտբոլիստներին հրավիրելը: Մեզ թիմ է պետք, որն ի վիճակի կլինի հնարավորինս երկար մնալ մրցաշարում:

Նասրին հրաշալի ֆուտբոլիստ է, ով, սակայն, Ֆրանսիայի հավաքականում այնպես չի խաղում, ինչպես «Մանչեսթեր Սիթիում»: Անգլիական թիմում նա հիմնական կազմի խաղացող է: Նասրին ասել է, որ տանել չի կարողանում պահեստայինների շարքում լինելը: Դա ճիշտ է, և մենք դա զգում ենք թիմի ներսում: Հենց այդ պատճառով նա չհայտնվեց հայտացուցակում»,- ասել է Դեշամը:

Դիդյե Դեշամ. «Մեր նպատակը լավագույն թիմը հավաքագրելն է»