Հաղթանակ թաղամասի տներից մեկի տանիքում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել
14/05/2014 21:05

Հաղթանակ թաղամասի տներից մեկի տանիքում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 14-ին, ժամը 13.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևան Հաղթանակ թաղամասի 18-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 18 տան տանիքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:

Դեպքի վայր է մեկնել փրկարարկան ջոկատը: Հայտնաբերվել է շահմար տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:  

Հաղթանակ թաղամասի տներից մեկի տանիքում շահմար տեսակի օձ է հայտնաբերվել